Լի Դո Հյոն
Լի Դո Հյոն կորեերեն՝ 이도현 | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1995 (29 տարեկան) |
Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա |
Կրթություն | Չունգ Անգի համալսարան |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Ազգություն | կորեացի |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 2017 ― ներկա |
yhfamily.co.kr/?module=Board&action=SiteBoardAt&sMode=PROFILE_FORM&sAt=006 | |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Լիմ Դոն Հյոն (կորեերեն՝ 임동현, ապրիլի 11, 1995, Սեուլ, Հարավային Կորեա), ավելի հայտնի է որպես Լի Դո Հյոն (կորեերեն՝ 이도현), հարավկորեական դերասան։ Հայտնի է «Հոթել դել Լունա» (2019), «Կրկին 18» (2020), «Հարազատ տուն» (2020), «Մայիսյան երիտասարդություն» (2021), «Փառք» (2022–2023) և «Վատ մայր» (2023) հեռուստասերիալներում երկրորդական և գլխավոր դերերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1995 թվականի ապրիլի 11-ին Սեուլում, բայց մանկությունն անցել է Իլսանում, Կոյան[1]։ Նրա մանկությունն անցել է դժվար պայմաններում, ծնողները պարտավոր են եղել շատ աշխատել, որպեսզի կարողանան հոգ տանել ընտանիքի մասին։ Դոն Հյոնի փոքր եղբոր մոտ (Լի Դոն Հյոկ) ախտորոշվել է մտավոր հետամնացություն։ Իր իսկ խոստովանությամբ, որոշ ժամանակ ամաչել է եղբորից, սակայն մեծանալով սկսել է ավելի շատ հոգ տանել եղբոր մասին[2]։
Լի Դոն Հյոնին մանկուց հետաքրքրել է բասկետբոլը, և նա հետագայում պլանավորել է իր կարիերան կապել նրա հետ, սակայն հայրը դեմ է հանդիսացել։ Դրա պատճառով, որպես նոր հետաքրքրություն հայտնվել է դերասանական արվեստը, սակայն հայրը կրկին չի աջակցել։ Կարողանալաով համոզել մորը, Դո Հյոնը սկսել է հաճախել դերասանական ակադեմմիայի դասերին։ Այն բանից հետո, երբ ծնողները նայել են իր մասնակցությամբ ներկայացումը, հայրը վերջապես ընդունել է այդ փաստը։ Ձախողելով առաջին ընդունողական քննությունը, մեկ տարի անց կարողացել է ընդունվել Չունան համալսարանի կինոյի ու թատրոնի ֆակուլտետը[3]։
2017-2019: Դերասանական գործունեության սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին կայացել է դերասանական դեբյուտը՝ «Խաղի կանոնները» հեռուսռտասերիալում[4]։ Հետո նկարահանվել է «Մաքրություն ոգևորվածությամբ» և «30, բայց 17» հեռուստասերիալներում[5]։ Հենց այդ ժամանակ էլ նրա մոտ ամրապնդվել է ռոմանտիկ հերոսի ամպլուան։
2019 թվականին նկարահանվել է «Հոթել դել Լունա», որից հետո էլ ավելի մեծ հայտնիություն է ձեռք բերել[6]։
2020-ներկա։ Հայտնիության աճ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականին նկարահանվել է «Կրկին 18» հեռուստասերիալում, որը նկարահանվել է ամերիկյան «Հայրիկը կրկին 17 տարեկան է» ֆիլմի հիման վրա, որպես գլխավոր հերոս[7]։ Այս դերի համար Լի Դոն Հյոնը ստացել է 57-րդ Baeksang Arts Awards և 7-րդ APAN Star Awards մրցանակաբաշխությունների «Լավագույն նորեկ դերասան» մրցանակները[8][9]։ Հետո նկարահանվել է Netflixի «Հարազատ տուն» սերիալում։ Սկզբնապես փորձել է գլխավոր դերի համար, բայց հետո զիջել է իր տեղը Սոն Քանին, և մարմնավորել ցինիկ և սառնասիրտ Լի Յոն Հյոկին[10]։
2021 թվականին եթեր են հեռարձակվել միանգամից երեք հեռուստասերիալ Դո Հյոնի մասնակցությամբ՝ «Հրեշ», «Մայիսյան երիտասարդություն» և «Մելանխոլիա»։ «Մայիսյան երիտասարդություն» հեռուստասերիալում դերի շնորհիվ դերասանն արժանացել է ն«Նոր սերնդի մելոդրամաների արքա» կոչմանը[11]։
2022 թվականին Սոն Հե Քյոի հետ նկարահանվել է «Փառք» դորամայում, որը մեծ ռեզոնանս է առաջացրել հանրության շրջանում՝ դպրոցականների շրջանում ծաղրանքը ցուցադրելու պատճառով[12]։ Նկարահանումների ժամանակ ծանոթացել է Լիմ Ջի Յոնի հետ, որի հետ հետագայում սկսել է ռոմանտիկ հարաբերություններ[13]։
2023 թվականի ապրիլին եթեր է արձակվել Դո Հյոնի բանակում պարտադիր զինծառայություն անցնելուց առաջ վերջին նախագիծը՝ «Վատ մայր» հեռուստասերիալը[14]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարտադիր զինվորական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվական փետրվարի 2ին հայտնվել է, որ զինծառայության կանցնի տարվա առաջին կեսին[15]։ Քիչ անց, նրա գործակալությունը հայտնել է, որ կոնկրետ օր դեռևս որոշված չէ, հայտնվելու դեպքում՝ անպայման կհայտարարվի[16]։ Օգոստոսի 3-ին Yuehua Entertainment-ը հայտարարել է, որ Դո Հյոնը պարտադիր զինվորական ծառայության է անցնելու օգոստոսի 14-ից՝ Կորեայի օդային զինված ուժերում[17]։
Հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի ապրիլի 1ին Yuehua Entertainment-ը հաստատել է Դո Հյոնի և Լիմ Ջի Յոնի հարաբերությունների մասին լուրերը[18][19]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Անվանում | Օրիգինալ անվանում | Դեր |
---|---|---|---|
2017 | Խաղի կանոններ | 슬기로운 감빵생활 | Լի Ջուն Հո (երիտասարդ ժամանակ) |
2018 | 30, բայց 17 | 서른이지만 열일곱입니다 | Դոն Հե Բոմ |
2018 | Մաքրություն ոգևորվածությամբ | 일단 뜨겁게 청소하라 | Գիլ Օ Դոլ |
2019 | Հոթել դել Լունա | 호텔 델루나 | Գո Չոն Մյոն |
2019 | Մեծ շոու | 위대한 쇼 | Վի Դե Հան (երիտասարդ ժամանակ) |
2019 | Սկաուտական հաշվետվություն | 스카우팅리포트 | Կվակ Ջե Վոն |
2020 | Հարազատ տուն | 스위트홈 | Լի Ըն Հյոկ |
2020 | Կրկին 18 | 18 어게인 | Հոն Դա Յոն (երիտասարդ ժամանակ)/Գո Ու Յոն |
2021 | Մելանխոլիա | 멜랑꼴리아 | Պեկ Սիկ/Պեկ Մին Ջե |
2021 | Մայիսյան երիտասարդություն | 오월의 청춘 | Հվան Հի Տե |
2021 | Հրեշ | 괴물 | Լի Դոն Սիկ (երիտասարդ ժամանակ) |
2022 | Սիրո ռեինկարնացիա | 환생연애 | Չոն Սան Թե |
2022 | Փառք | 더 글로리 | Ջու Յո Ջոն |
2023 | Վատ մայր | 나쁜엄마 | Չհվե Կան Հո |
2023 | Մահվան խաղ | 이재, 곧 죽습니다 | Չան Գոն Ու |
2024 | Էքսգումացիա | 파묘 | Բոն Գիլ |
Մրցանակներ և նոմինացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակաբաշխություն | Տարեթիվ | Կատեգորիա | Նոմինացված աշխատանք | Արդյունք | Ծանոթ. |
---|---|---|---|---|---|
APAN Star Awards | 2021 | Լավագույն նոր դերասան | Կրկին 18 | Հաղթանակ | [20][21] |
Asian Academy Creative Awards | 2021 | Լավագույն երկրորդական դերասան | Հարազատ տուն | Հաղթանակ | [22][23][24] |
Asia Artist Awards | 2020 | Հանրաճանաչության մրցանակ (դերասան) | Լի Դո Հյոն | Առաջադրված | [25] |
2021 | Տարվա նորություն | Մայիսյան երիտասարդություն | Հաղթանակ | [26][27] | |
Baeksang Arts Awards | 2021 | Լավագույն նոր դերասան (հեռուստասերիալ) | Կրկին 18 | Հաղթանակ | [28][29][30] |
Blue Dragon Series Awards | 2022 | Լավագույն նոր դերասան | Մայիսյան երիտասարդություն | Առաջադրված | [31] |
Brand Customer Loyalty Awards | 2023 | Լավագույն դերասան | Փառք | Առաջադրված | [32] |
Brand of the Year Awards | 2021 | Ծագող աստղ | Լի Դո Հյոն | Հաղթանակ | [33] |
2023 | Տարվա լավագույն տղամարդ դերասան | Լի Դո Հյոն | Հաղթանակ | [34] | |
Global Film & Television Huading Awards | 2023 | Գլոբալ հեռուստատեսության լավագույն դերասան | Փառք | Առաջադրված | [35] |
KBS Drama Awards | 2019 | Լավագույն դերասան մեկ/հատուկ/կարճ դերում | Հատուկ դորամա– Սկաուտական հաշվետվություն | Հաղթանակ | [36] |
2021 | Թոփ գերազանցության մրցանակ, դերասան | Մայիսյան երիտասարդություն | Հաղթանակ | [37] | |
Գերազանցության մրցանակ, դերասան մինի-սերիալում | Առաջադրված | [38] | |||
Լավագույն զույգ | Լի Դո Հյոն Գո Մին Շիի հետ – Մայիսյան երիտասարդություն |
Հաղթանակ | [39] | ||
Kinolights Awards | 2021 | Տարվա դերասան | Հարազատ տուն Մայիսյան երիտասարդություն |
5th | [40] |
Korea First Brand Awards | 2021 | Լավագույն նոր դերասան | Կրկին 18 | Հաղթանակ | [41] |
SBS Drama Awards | 2018 | Տարվա լավագույն կերպար | 30, բայց 17 | Առաջադրված | [42] |
Seoul International Drama Awards | 2021 | Կորեացի ականավոր դերասան | Հարազատ տուն | Առաջադրված | [43][44] |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lee Do-hyun Yuehua Entertainment-ի կայքում (ko)
- Լի Դո Հյոն Internet Movie Database կայքում
- Լի Դո Հյոն / HanCinema
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 김나영. «"좋아하는 연예인은 이병헌"…배우 이도현의 A to Z [MK★사소한인터뷰]». n.news.naver.com (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 이원선 (2020 թ․ հոկտեմբերի 7). «부잣집 도련님 분위기 났는데 집에 '빚' 많다며 안타까운 가정사 고백한 '호텔델루나' 청명이». 인사이트 (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «"많이 컸다" 이도현, 한계 없을 성장 [인터뷰]» (կորեերեն).
- ↑ «신예 이도현, '슬기로운감빵생활' 정경호 아역으로 강렬 눈도장». 조선일보 (կորեերեն). 2020 թ․ հուլիսի 20. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «이도현, '서른이지만 열일곱입니다' 합류…안효섭 절친으로 '매력 발산' | 텐아시아». web.archive.org. 2019 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ tenasia.hankyung.com, Digital (2019 թ․ օգոստոսի 5). «'호텔 델루나' 이도현, 아이유 향한 애틋한 고백→배신 '충격' | 텐아시아». 텐아시아 연예뉴스 (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ OSEN (2020 թ․ փետրվարի 25). «김하늘⋅윤상현⋅이도현, JTBC '18 어게인' 출연 확정..하반기 편성[공식]». mosen.mt.co.kr (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 김진석. «[57회 백상] 공정한 결과 공감 받은 시상식(종합)». entertain.naver.com (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 강민경|기자|. «[2020 APAN AWARDS] 장동윤·이도현, 신인상 수상 "초심 잃지 않겠다"». n.news.naver.com (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 이이슬. «[인터뷰]'스위트홈' 이도현 "호불호 갈린 반응 만족해, 시즌2 출연 희망"(종합)». n.news.naver.com (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «[단독] 이도현, 확실한 대세 행보..'오월의 청춘' 주인공». 스포츠조선 (կանուրի). 2020 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Jun-hee, Park (2023 թ․ հունվարի 11). «Hair curler bullying scene in 'The Glory' stirs memories of similar case from 2006». The Korea Herald (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 강민경. «[공식] 이도현, 만우절날 임지연과 열애 인정 "조심스럽게 알아가는 중"». entertain.naver.com (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 정빛. «라미란X이도현X안은진, '나쁜엄마'로 뭉쳤다…힐링 코미디 완성». entertain.naver.com (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Kim, Seon-woo (2023 թ․ փետրվարի 2). «[단독] '더 글로리' 이도현, 상반기 군입대» [[Exclusive] 'The Glory' Lee Do-hyun enlists in the first half of the year] (կորեերեն). JTBC. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 2-ին – via Naver.
- ↑ Kang, Seon-ae (2023 թ․ փետրվարի 2). «더 글로리' 이도현, 올 상반기 군입대?…소속사 "정해진 바 없다» [The Glory' Lee Do-hyun enlists in the military in the first half of this year? Affiliation "Nothing has been decided] (կորեերեն). SBS Entertainment News. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 2-ին – via Naver.
- ↑ Ha, Su-jeong (2023 թ․ օգոստոսի 3). «이도현, ♥임지연과 열애 4개월만 군대간다 "14일 군악대 입대" [공식입장]» [Lee Do-hyun, ♥ Lim Ji-yeon and devotees go to the army after 4 months "Enlisted in the military band on the 14th" [Official Position]] (կորեերեն). OSEN. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին – via Naver.
- ↑ Kang Min-kyung (2023 թ․ ապրիլի 1). «[공식] 이도현, 만우절날 임지연과 열애 인정 "조심스럽게 알아가는 중"» [[Official] Lee Do-hyun admits to dating Lim Ji-yeon on April Fool's Day "I'm getting to know you carefully"] (կորեերեն). Ten Asia. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 1-ին – via Naver.
- ↑ Park So-young (2023 թ․ ապրիլի 1). «임지연 측 이도현과 열애 인정 "조심스럽게 알아가는 단계" [공식입장]» [Lim Ji-yeon's side admits to being in love with Lee Do-hyun "Carefully getting to know" [Official position]] (կորեերեն). OSEN. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 1-ին – via Naver.
- ↑ Kim Myung-mi (2020 թ․ նոյեմբերի 13). «APAN STAR AWARDS' 우수상 후보 공개, 박보검부터 지창욱까지» (կորեերեն). Newsen. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին – via naver.
- ↑ Kang Min-kyung (2021 թ․ հունվարի 23). «[2020 APAN AWARDS] 장동윤·이도현, 신인상 수상 "초심 잃지 않겠다» [[2020 APAN AWARDS] Jang Dong-yoon, Lee Do-hyeon, Rookie of the Year Award "I will not lose my heart"]. Star News (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին – via Naver.
- ↑ «List of NW21 _ Categories_Finale for Release» (PDF). asianacademycreativeawards. էջ 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Kang Jin-ah (2021 թ․ հոկտեմբերի 4). «넷플릭스 '스위트홈'·'무브 투 헤븐', AACA 본상 후보» [Netflix's 'Sweet Home' and 'Move to Heaven' nominated for AACA Bonsang]. NEWSIS (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին – via Naver.
- ↑ Patrick Frater (2021 թ․ դեկտեմբերի 3). «Asian Academy Creative Awards: Full List of Winners» (անգլերեն). variety. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «2020 Asia Artist Award Actor Shortlist». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 4-ին – via Twitter.
- ↑ Jo Eun-mi (2021 թ․ դեկտեմբերի 2). «2021 AAA' 이정재, 2년 연속 대상 영예..임영웅 4관왕·유아인 2관왕[종합]» [2021 AAA' Lee Jung-jae, Grand Prize for 2 consecutive years... Lim Young-woong 4 crowns, Yoo Ah-in 2 crowns [Overall]]. Herald POP (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին – via Naver.
- ↑ AAA Special Investigation (2021 թ․ դեկտեմբերի 2). «이정재→세븐틴, 2021 AAA 빛낸 대상..임영웅 4관왕 최다 [종합]» [Lee Jung-jae → Seventeen, 2021 AAA Shining Grand Prize... Most of Lim Young-woong's 4 crowns [Overall]]. Star News (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին – via Naver.
- ↑ MacDonald, Joan (2021 թ․ ապրիլի 12). «Baeksang Arts Awards Announce Nominations For Best Films And Dramas». Forbes. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Kim Jin-seok and Jo Yeon-kyung (2021 թ․ ապրիլի 12). «57회 백상예술대상, TV·영화·연극 부문 최종 후보 공개». Ilgan Sports (կորեերեն). Naver. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Kim Jin-seok (2021 թ․ մայիսի 14). «[57회 백상] 공정한 결과 공감 받은 시상식(종합)» [57th Baeksang Awards Ceremony (Comprehensive)]. Ilgan Sports (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին – via Naver.
- ↑ Moon Ji-yeon (2022 թ․ հուլիսի 6). «제1회 청룡시리즈어워즈 후보 공개..'오징어 게임'·'SNL코리아' 최다노미» [The 1st Blue Dragon Series Awards nominees revealed.. Most Nominees for 'Squid Game' and 'SNL Korea'] (կորեերեն). Sports Chosun. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 6-ին – via Naver.
- ↑ Park So-young (2023 թ․ մայիսի 2). «송혜교x유재석→아이브, 브랜드 대상..코쿤x고윤정도 '쾌거' [브랜드 대상 ②]» [Song Hye-kyo x Yoo Jae-seok → Ive, Brand Grand Prize.. Cocoon x Go Yoon-jeong 'Splendid Achievement' [Brand Customer Loyalty Awards]] (կորեերեն). Newsen. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին – via Naver.
- ↑ «2021 올해의 브랜드 대상 수상 기업» [2021 Brand of the Year Grand Prize Winner]. kcforum (կորեերեն). 2021 թ․ օգոստոսի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ 세상을 바꿀 수 있는 힘 브랜드에 있다. Naver (կորեերեն). 2023 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «The Shortlist of the 36th Huading Awards Global Unit Announced, 10 Films Including "All Quiet on the Western Front" Shortlisted for Best Picture». Business Wire (անգլերեն). 2023 թ․ մարտի 22. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
- ↑ Jang, Woo-young (2020 թ․ հունվարի 1). «공효진, 생애 첫 연기 대상...'동백꽃' 트로피 싹쓸이 (종합) [2019 KBS 연기대상]» [Gong Hyo-jin, the first acting award in her life... Sweep the 'Camellia Flower' Trophy (Comprehensive) [2019 KBS Drama Awards]]. Osen (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին – via Naver.
- ↑ Yang So-young (2022 թ․ հունվարի 1). «[KBS 연기대상] 이도현 차태현 김소현 박은빈, 최우수상 수상» [[KBS Acting Awards] Lee Do-hyun, Cha Tae-hyun, Kim So-hyun, Park Eun-bin, Grand Prize Winner] (կորեերեն). Maeil Business Star Today. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 1-ին – via Naver.
- ↑ Lee Chang-gyu (2022 թ․ հունվարի 1). «1980년 5월을 빛내주신 분들께"...김민재·정용화·권나라·고민시, 미니시리즈 우수상 [KBS 연기대상]» ["To the people who made May 1980 shine"... Min-jae Kim, Yong-hwa Jung, Nara Kwon, Min-si Ko, Miniseries Excellence Award [KBS Acting Awards]] (կորեերեն). EXportsnews. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 31-ին – via Naver.
- ↑ Yang So-young (2022 թ․ հունվարի 1). «[KBS 연기대상] 지현우 대상 "'신사와 아가씨' 대표로 받아"[종합]» [[KBS Acting Awards] Ji Hyun-woo Grand Prize "Received as the representative of 'Gentleman and Lady'" [General]] (կորեերեն). Maeil Business Star Today. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 31-ին – via Naver.
- ↑ Choi Na-young (2021 թ․ դեկտեմբերի 21). «구교환∙한소희, OTT 이용자가 선정한 '2021년 최고의 배우' [공식]» [Koo Gwan & Han So-hee, OTT user's 'Best Actor in 2021' [Official]]. Osen (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին – via Naver.
- ↑ «역대 수상브랜드». fba.kcforum (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Lee, Yu-na (2019 թ․ հունվարի 1). «[SBS연기대상] '대상' 감우성·김선아 공동 수상...'베스트 커플상' 2관왕(종합)». Sports Chosun (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Lee Han-lim (2021 թ․ օգոստոսի 20). «서울드라마어워즈 2021', 한류드라마상 온라인 투표 진행» [Seoul Drama Awards 2021', online voting for Hallyu Drama Awards]. TheFact (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին – via Naver.
- ↑ «Excellent Actor Prize» (կորեերեն). 2021 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին – via Twitter.